Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Մենք միջազգային մակարդակի ծառայություններ մատուցող հայկական ստատափերը բերում ենք Հայաստան. ԲՏԱ փոխնախարար

Մեր նախարարությունը կոչվում է բարձր տեխնոլոգիաների նախարարություն է, եւ ոչ թե IT նախարարություն. սա հատկանշական է նրանով, որ ամբողջ գործունեությունը նախարարությունն ուղղում է բարձր տեխնոլոգիաների ոլորտ, ոչ միայն ՏՏ ոլորտ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Orion-2022 գագաթնաժողովի ժմանակ նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների փոխնախարար Դավիթ Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ գոյություն ունի ՏՏ ոլորտի աջակցման օրենք, որն արտոնություններ է նախատեսում, սակայն այդ օրենքն ուժի մեջ է մինչեւ տարեվերջ. «Ներկայումս մշակվում է նոր օրենք, որն արդեն ուղղված կլինի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների աջակցմանը: Այսօր կա ընկերությունների աջակցման կառավարության որոշում, սակայն այստեղ սահմանափակում դրված չի եղել. ՏՏ ընկերությունների հետ միաժամանակ նշված են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք կարող են օգտվել աշխարտավարձերի 50 %-ի քեշբեքի հնարավորությունից:

Նախարարության ևս մեկ ծրագիր կա, որը ցույց է տալիս, որ մենք ՏՏ-ից անցնում ենք ԲՏ-ի, եւ դա թրեյնինգային ծրագրերն է. «Նախկին երկու տարիներին նախարարությունն իրականացրել է մոտ 18 ուղղությամբ ծրագրավորման դասընթացներ, իսկ այս տարի մենք ընտրել ենք որոշ թիրախային ուղղություններ՝ կիբեռանվտանգություն, ինժեներություն, բլոքչեյն, արհեստական բանականություն: Այս տարի առաջին անգամ մենք ավելացրել ենք տեխնոլոգիական ձեռներեցություն ուղղությամբ դասընթացները, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ մենք ունենք հրաշալի ուղեղներ, որոնք տեխնոլոգիական ոլորտում տալիս են հրաշալի լուծումներ, սակայն մենք ունենք ձեռներեցության մասով բաց: Այդ պատճառով մենք կարեւոր համարեցինք ունակությունների եւ գիտելիքների տրամադրումը մեր ոլորտային ընկերություններին, որպեսզի իրենց աշխատանքը լինի ավելի արդյունավետ»,-ընդգծեց փոխնախարարը:

Դավիթ Սահակյանի խոսքով, կարեւոր է, որ կարիքների բացահայտումը եւ դրանց համապատասխան լուծումների տրամադրումը լինի ինչ-որ սինխրոն հարթակի վրա, եւ այդ հարթակի ֆունկցիան այս պահին նախարարությունը վերցնում է իր վրա:

«Մենք առաջարկում ենք մեր ինդուստրիայում առկա լուծումները: Շատ կարեւոր է, որ այս շղթան մի քիչ այլ կողմից ենք տանում. մենք վերցնում ենք մեր հայկական ստարտափները, որոնք գլոբալ ընկերություններ են, միջազգային մակարդակի ծառայություններ են մատուցում, եւ այդ ընկերություններին բերում ենք Հայաստան, որ իրենք ներդնեն իրենց լուծումը, որպեսզի Հայաստանն օգտվի այդ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններից: Եվ ոչ թե մենք վերցնենք մեր կարիքները եւ այդ կարիքներին համապատասխան լուծում տանք, որովհետեւ դա կլինի շատ լոկալ, միայն Հայաստանի համար»,-ընդգծեց նա: