Ջոնսոնը զանգահարում է Զելենսկիին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած յուրաքանչյուր աղմկահարույց սկանդալից հետո․ The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ամեն անգամ, երբ թագավորությունում բուռն ներքաղաքական սկանդալ է բռնկվում, գրում է The Guardian-ը։
Հրատարակության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգերը Կիև, որոնց ժամանակ նա Ուկրաինայի իշխանություններին պարբերաբար խոստանում էր մեծացնել ռազմական և ֆինանսական օգնությունը, դարձել են «պատմության մեջ ամենաթանկ թերապիայի սեանսը»։
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի նախագահի հետ ապրիլի 23-ին, երբ հայտնի դարձավ կառավարության ղեկավարի նստավայրում երեկույթների համար լոնդոնյան ոստիկանության կողմից տուգանքների մասին։ Վերջին շրջանում Ջոնսոնն ու Զելենսկին հաճախակի են միմյանց հետ հեռախոսակապ ունենում։