Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունների միջև
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են թուրքական առևտրային նավերի անվտանգ ելքը և ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 21-ին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունների միջև, որոնց ընթացքում կողմերը քննարկել են թուրքական առևտրային նավերի անվտանգ ելքը և հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստները, ինչպես նաև Սև ծովում անվտանգ նավարկություն ապահովելու մոտեցումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները կարևորել են երկկողմ համագործակցությունը, որը հնարավորություն է տվել ապահովել ելքը Մարիուպոլի նավահանգստից։