Ռուսաստանի հետ երկխոսությունը չպետք է լինի նրա պայմաններով․ Անջեյ Դուդա
Արևելյան Եվրոպայում անհնար է չեզոք պետություն մնալ, անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային Արևմուտքի կառույցների հետ մերձեցման ճանապարհին, օգնել նրան գոյատեւել Ռուսաստանի հետ պատերազմում, համոզված է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին գրում է Ukrinform-ը։
Լեհաստանի նախագահի խոսքով՝ ինքը դեմ չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությանը, բայց դա չպետք է լինի նրա պայմաններով։ «Խոսքը Պուտինի հետ չխոսելու մասին չէ, խոսքը Պուտինին խոսելու ցանկություն առաջացնելու մասին է»,- ասել է Լեհաստանի ղեկավարը:
Դուդայի խոսքով՝ Լեհաստանը շահագրգռված է բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, և պետք է անել հնարավորը՝ Ռուսաստանին ստիպելու համար պահպանել միջազգային իրավունքը։