Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով կա 280 զոհ և 600 վիրավոր
Առնվազն 280 մարդ է զոհվել, ևս 600-ը վիրավորվել Աֆղանստանի հարավ-արևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է Bakhtar լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին։
Նրանք զգուշացրել են, որ զոհերի թիվը կավելանա, զոհեր կան նաև Նանգարհար նահանգում, հայտնում է Reuters-ը։
Չինական CGTN միջազգային լրատվական ալիքը, վկայակոչելով տեղական աղբյուրներին, հայտնում է, որ երկրաշարժը սողանքներ է առաջացրել։
Edition Dawn-ը նշում է, որ ցնցումները զգացվել են Պակիստանի որոշ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Իսլամաբադում։ Պակիստանում զոհերի մասին տեղեկություններ չկան։