Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ջհանգիրյանը չի կանգնի Վանեցյանի կողքին. Հովիկ Աղազարյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախօրեին Ռուբեն Վարդազարյանն հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են` որպես ապացույց հրապարակելով իր՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը: Տեղի ունեցածը բուռն ռեակցիա առաջ բերեց, շատերը դատապարտեցին այդ իրողությունը, շատերը դա համարեցին պետության դատավճիռ: Բայց շատերն էլ հարցը տարան տիպիկ «ռազբորկայի» դաշտ, թե՝ Վարդազարյանը «գործ տվող» է, համ էլ «հացի սեղանը հարամեց»:

Մինչդեռ փաստը սա է: Եթե Ջհանգիրյանի ասածները ճիշտ են, ապա նշանակում է, որ Հայաստան կոչվող պետություն իրոք գոյություն չունի. հակառակ դեպքում ԱԱԾ և իրավապահ կոչված այլ կառույցներն իրար հերթ չտալով, կնետվեին Նիկոլին կալանավորելու: Եթե Ջհանգիրյանն ինքն իրենից է հորինել, ապա նշված կառույցները պետք էնույն արագությամբ նրան կալանավորեին, թե այս ի՞նչ ես մոգոնել պետության մասին, ա՛յ, վնասարար: Բայց ոչ մեկը կա և ոչ էլ՝ մյուսը, այսինքն՝ պետություն չկա:

Ամեն դեպքում, այս մասին «Իրավունքը» որոշեց զրուցել նաև ՔՊ-ականների հետ, թեկուզեւ հասկանալու համար, թե երբ Ջհանգիրյանը «անկյուններում» իրեն այդքան ջանքերով պաշտոնի նստեցրած Նիկոլի հասցեին է նման բաներ ասում, ի՞նչ են մտածում նրա հետագա պաշտոնավարման մասին: Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը, հասկանալի է, խոսքը սկսեց «հացի սեղան ըհարամելու» հիշատակված թեզից.

– Նախ ասեմ, որ ձայնագրելը հացի սեղանի շուրջ շատ տգեղ բան է: Բայց ավելի նողկալ ի է, որ այդ ձայնագրությունը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ ու փաստորեն հիմա է հրապարակվել, ըստ էության, սա բարոյական առումով ոչ մի տեղ չտեղավորվող բան է: Ինչ վերաբերվում է պարոն Ջհանգիրյանին, ապա նրա ասած շատ մտքերի հետ ես համաձայն եմ, եթե հանենք լեքսիկոնից որոշ նրբությունն եր: Ասում են՝ ինքը վարչապետի դեմ բաներ ա խոսել, ես նման բան չեմ նկատել, որովհետև ինքը զրույցի մեջ ընդհանուր գնահատականն եր է տվել, համեմատելով տարբեր գործիչների միմյանց հետ: Այսինքն, պարոն Ջհանգիրյանը Վանեցյանին համեմատում է Ռոբերտ Քոչարյանի հետ, և իր համար նախապատվելի է Վանեցյանը: Բայց, եթե առիթը լինի, բնական է, որ չի գնալու կանգնի Վանեցյանի կողքին։

– Այս ինքն, այդքան վստա՞հ եք, որ Ջհանգիրյանը թիկունիքից հարված չի հասցնի։

– Նախ՝ ես վստահ եմ, որ ինքը այն մարդը չի, որ թիկունքից հարված հասցնի: Երկրորդ, այսօր մեր իշխանության մեջ կառավարումը տեղի է ունենում այնպիսի մեխանիզմներով և այնպիսի թափանցիկությամբ, որ որևէ մեկի մտքով անգամ եթե անցնի մեր թիմին հարված հասցնի, ապա այդ հարվածը հետ է վերադառնալ ու բումերանգի էֆեկտով։

– Պարոն Աղազարյան, այս օրերին ևս մեկ սկանդալ պայթեց: Ի՞նչ գնահատական կտաք Ապարանում տեղի ունեցած արյունոտ միջադեպին:

– Ապարանում տեղի ունեցածը գողական–կիսագողական բարքերի հետևանքն է, որից ձերբ ազ ատվ ել ուն միտվ ած գործընթաց է գնում։ Կոնկրենտ միջադեպի մեղավորները, անկախ նրանից, թե ով որ դիրքերում է, պետք է պատասխան տան օրենք ի խստությամբ: Այսքանը կարող եմ ասել այդ ողբերգության մասով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։