Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մաքսայինի աշխատակիցները «պատասխան կտան» իրենց նամակի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 27-ին մենք հրապարակել էինք ՊԵԿ մաքսային ոլորտի ավելի քան հինգ տասնյակ աշխատակիցների նամակը, որով նրանք պարզաբանում էին պահանջում` հերքում եւ ներողություն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից՝ համարելով, որ վերջինս իրենց զրպարտել է «Հրապարակին» տված մի հարցազրույցում հնչեցրած որոշ մտքերով։ Իսկ հարցազրույցում Բադասյանն ասել էր, որ մաքսային տերմինալներում դեռեւս կոռուպցիոն երեւույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։

Նամակը ստանալուց հետո ՊԵԿից մեզ ասել էին, որ Ռուստամ Բադասյանն արձակուրդում է, երբ վերադառնա ու անհրաժեշտ համարի, կարձագանքի նամակին։ Բայց այդպես էլ նրա կողմից արձագանք չեղավ։ Փոխարենը եղավ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ազատումը, որը վաղուցվանից կոնֆլիկտ ուներ Ռուստամ Բադասյանի հետ: Ապա պարզեցինք նաև, որ Ներսիսյանի ազատվելուց մի քանի օր առաջ էլ պաշտոնից ազատվել էին նամակը ստորագրած մոտ տասը աշխատակիցներ։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ նախագահը տեղյա՞կ է այդ նամակից, արձագանքե՞լ է դրան, ի՞ նչ մեկնաբանություն ունի դրա վերաբերյալ կամ ե՞րբ և ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել։ ՊԵԿ-ից երեկ պատասխան ենք ստացել, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, բոլոր հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունից հետո գնահատական կտրվի «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ այլ իրավական ակտերի առերեւույթ խախտումներին։

Այսինքն՝ հասկացնում են, որ նամակ գրող մաքսայինի ծառայողները դեռ պատասխան պետք է տան իրենց նամակի համար, այլ ոչ թե ՊԵԿ նախագահը պետք է պատասխան տա իր ասածների համար։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե այդ նամակի հրապարակումից ի վեր, նաեւ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ պաշտոնից ազատումից հետո Պետեկամուտների կոմիտեի՝ հատկապես մաքսային ոլորտի քանի աշխատակից է ազատվել պաշտոնից եւ ինչ հիմքով։ Նրանց տեղը նոր նշանակումներ եղե՞լ են արդեն։

ՊԵԿ-ից հայտնել են, որ Շուշանիկ Ներսիսյանի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո, այսինքն՝ հունիսի 8-ից մինչ օրս, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մասով ազատվել է մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող 5, հայեցողական պաշտոն զբաղեցնող 1 եւ սպասարկում իրականացնող 1 աշխատակից՝ անձնական դիմումների հիման վրա։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե երբ է լինելու Շուշանիկ Ներսիսյանի ազատումից հետո թափուր մնացած ՊԵԿ նախագահի տեղակալի հաստիքի համալրումը, կա՞ն արդեն հավանական թեկնածուներ՝ այս պաշտոնում նշանակվելու համար, ՊԵԿ-ից տվել են անհասկանալի պատասխան․ «ՀՀ ՊԵԿ կառավարումն իրականացվում է՝ ելնելով ՊԵԿ ռազմավարությամբ մարմնի առջեւ դրված նպատակների եւ խնդիրների լուծումից, հետեւաբար՝ կառավարման մոդելի ընտրությունը պետք է բխի հենց ռազմավարությունից եւ բարեփոխումների ծրագրից։ Այս մասով որեւէ գործընթաց նախաձեռնելիս, բնականաբար, հանրությունը կտեղեկացվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում