Պուտինին տրված զիջումները միայն աղետի կհանգեցնեն. Բորիս Ջոնսոն
Արևմտյան գործընկերները պետք է տեղյակ լինեն, որ Ուկրաինայի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տրված զիջումները միայն աղետի կհանգեցնեն, երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, Independent-ը հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Հրատարակությունը մեջբերում է բրիտանական կառավարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք չպետք է թույլ տանք որևէ մեկին հավատալ, որ Պուտինին տրված զիջումները կհանգեցնեն ոչ մի բանի, բացի աղետից, քանի որ դա կարող է դիտվել որպես վարձատրություն չարդարացված ագրեսիայի համար և կխրախուսի ոչ միայն Ռուսաստանին, այլև նրա դաշնակիցներին, ինչը կազդի երկրի անվտանգության վրա»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարության մեջ։
Ջոնսոնը նաև խոստացել է, որ Մեծ Բրիտանիան «անզիջում» կաջակցի Ուկրաինային։