Իրանում և Աֆղանստանում գրանցվել են ուժգին երկրաշարժեր
Աֆղանստանում չորեքշաբթի 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 96,1 հազար մարդ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 30 կմ խորության վրա։
Չորեքշաբթի 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Իրանում, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Մոհր քաղաքից 59 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 35 հազար մարդ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։