Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»
Հասարակություն

Ոստիկանության զորքերը 30 տարեկան է. տեղի են ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություններ (տեսանյութ)

Հուլիսի 21-ը Ոստիկանության զորքերի կազմավորման օրն է։ 1992 թվականի այս օրը ստորագրվեց ՀՀ Նախագահի՝ ներքին գործերի նախարարության համակարգում ներքին զորքեր ստեղծելու մասին հրամանագիրը։
Հուլիսի 21-ին Ոստիկանության զորքերի 30-ամյակի կապակցությամբ տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման արարողություններ։
Ոստիկանության կենտրոնական վարչակազմի բակում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Նույն օրը՝ Էջմիածնում ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ծաղիկներ դրեցին 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին։ Նրանք այցելեցին նաև Ոստիկանության զորքերի զորամասերից մեկը, որտեղ զորամասի հրամանատարության հետ ծաղիկներ դրեցին զորամասի 43 ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Նույն օրը հիշատակի, ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին Ոստիկանության զորքերի բոլոր զորամասերում։
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը պարգևներ հանձնեց մի խումբ ծառայողների։

Նույն օրը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը Աբովյանում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արտյոմ Միրզոյանի հիշատակին, իսկ Եռաբլուրում ծառայակից ընկերների շիրիմներին այցելեց ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարությունը։
Ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու ոստիկանության վետերանները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան առաջին ազատամարտի տարիներին սահմանների պաշտպանության մարտերում զոհված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ոստիկանության զորքերը կազմավորման առաջին օրվանից եղել է հայկական պետականության հիմնասյուներից մեկը։ Երկրի ներսում պայքար մղելով հանցավոր տարրերի դեմ և պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը՝ հայրենիքի համար օրհասական պահերին թև ու թիկունք է եղել հայ զինվորականին ու կամավորական ջոկատներին։ Ցավոք, ծառայողական պարտականությունները կատարելիս և սահմանների պաշտպանության ընթացքում Ոստիկանության զորքերը տվեցին բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։
Արցախյան առաջին ազատամարտի տարիներին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների, ապա միլիցայի օպերատիվ հակազդման ջոկատների կազմով ոստիկաններն ահեղ մարտեր են մղել թշնամու դեմ։
Պատերազմից հետո հանրապետության ներսում Զորքերն իրականացնում էր հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։
2016 թվականին Ոստիկանության զորքերի անձնակազմը Հայաստանում և Արցախում մասնակցել է մարտական հերթապահության։
2018 թվականից Ոստիկանության զորքերը ներգրավված էր նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությանը՝ իրականացնելով մարտական հերթապահություն։
Արցախյան 44-օրյա պատերազմին Ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մասնակցել են Արցախի մի շարք շրջանների պաշտպանական մարտերին, իսկ Շուշիի պաշտպանական մարտերին տվեցին 43 զոհ:
Շնորհավո՛ր տոնդ, Ոստիկանության զորքեր։ Փա՛ռք Ոստիկանության զորքերի կազմավորման ու կայացման գործում իրենց ավանդն ունեցած բոլոր ծառայողներին։