Բաղրամյան փողոցում հրդեհ է բռնկվել (թարմացված)
Հունիսի 21-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող սրճարանի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել են մոտ 3 քմ տարածքում կուտակված տերևներ։