Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել մահացած զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը
Երեքշաբթի օրը՝ հունիսի 21-ին, Զապորոժյեի մարզում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել մահացած զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ուկրաինական կողմը վերադարձրել է իր 35 պաշտպանների դիերը։
«Գործողությունն իրականացվել է Հատուկ հանգամանքներում անհայտ կորածների հարցերով հանձնակատարի, պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության, Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի և այլ իրավապահ մարմինների համագործակցությամբ»,- հայտնել է գործակալությունը։
Ինչպես հաղորդվում է, սա պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մարմինների երրորդ փոխանակումն է։ Մինչ այս կողմերը 160 դիակ են փոխանակել 160-ի հետ։ Ուկրաինան վերադարձրել է նաև Ազովստալի 64 զոհված պաշտպաններ մարմինները: