Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Վազող տողեր

2 մլն դոլարանոց գույքը ԴԱՀԿ-ի աճուրդում գնել են 10 հազար դոլարով․ գնորդը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ. «Հետք»

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս, գրում է Hetq.am-ը:

Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կազմակերպած էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանում գտնվող 1 միլիարդ դրամ արժողությամբ գույքը վաճառվել է ընդամենը 5 միլիոն դրամով։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող 4.5 հեկտար մակերեսով հողի վրա կառուցված ձավարեղենի արտադրամասի գնորդը Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձն է՝ Արա Հակոբյանը։

ԴԱՀԿԾ-ի՝ 70 անգամ կազմակերպված աճուրդում թանկարժեք գույքի գինը 200 անգամ նվազեցվել է և վաճառվել բազմաթիվ կասկածելի գործարքներով։

Գույքի օտարմանը զուգահեռ մի շարք պատմություններ են տեղի ունեցել, որոնք վկայում են, որ նախապես ծրագրված սխեմա է գործել։ Դրան մասնակցել են Պողոսյանի հետ կապ ունեցող տարբեր անձինք և ընկերություններ։

Վերջնարդյունքում Միհրան Պողոսյանի ազգականի անունով գրանցված «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերության տնօրենն այսօր փորձում է սեփականաշնորհել իր, այսպես ասած, ձեռքբերումը։

Թե ինչ մեխանիզմներով է նախկին պաշտոնյան կարողացել անխոչընդոտ տիրանալ թանկարժեք գույքին, կիմանաք «Հետք»-ի նոր հետաքննությունից։

Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասն ու հարակից շինությունները 1999 թ.-ին հարկադիր աճուրդով գնել, ապա տարածքում բիզնես գործունեություն է ծավալել քաղաքացի Արմեն Ստամբոլցյանը։ Նրա բիզնես գործունեությանն աջակցել է ընտանիքի բարեկամ, ՌԴ-ում գործարարությամբ զբաղված Ստեփան Ասոյանը։ Մինչև 2006 թ.-ը գործարանում ալյուր է արտադրվել, տարածքի որոշ մասն էլ վարձակալությամբ է տրվել։

Արմեն Ստամբոլցյանի խոսքով, երբ 2003 թ.-ին 3000 տոննա ցորեն են ձեռք բերել (մոտ 900 հազար դոլար արժեքով) ալյուր ստանալու համար, իրավապահները սկսել են ստուգումներ իրականացնել գործարանում։ Առգրավել են փաստաթղթեր, որով խոչընդոտվել է նրանց գործունեությունը։ Ստամբոլցյանը հասկանում է, որ բիզնեսը վտանգի տակ է։ Այդ ժամանակ հայտնվում է «Ջոս» ռեստորանի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանը և առաջարկում գնել գործարանը։ Կանխավճար է տալիս՝ մեքենա և ցորեն, ապա առաջարկում գույքը գրավադնել բանկում, վարկ վերցնել, շրջանառել բիզնեսում, ապա նոր՝ գույքի առքուվաճառք իրականացնել 200 հազար դոլարով։

Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը Մհեր Ավետիսյանի գույքերի հետ միասին Ավետիսյանի հորը պատկանող «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավ են դնում ղազախական կապիտալով Հայաստանում գործող «ԲՏԱ Բանկ»-ում (այժմ չի գործում, իրավահաջորդը «Հայէկոնոմբանկն» է)։ Բանկը գույքերի գրավով ՍՊԸ-ին ընդհանուր 3 միլիոն դոլար վարկ է տրամադրում։ Ընկերությունը, սակայն, չի կատարում վարկային պարտավորությունները։

Այդ ժամանակ՝ 2008 թ.-ին, Պետեկամուտների կոմիտեն է դատարան դիմում՝ «Նոր տուն» ՍՊԸ-ից 26 միլիոն դրամ չվճարած ԱԱՀ-ն և դրա նկատմամբ հաշվարկված 55 միլիոն դրամ տույժը պետբյուջե բռնագանձելու պահանջով։ Նույն տարում ՊԵԿ-ի հայցը բավարարվում է։ Բռնագանձում կատարելու համար գործն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն։

Բացի դրանից, 2010 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ն է դիմում դատարան և պահանջում «Նոր Տուն» ՍՊԸ-ից բռնագանձել 4.7 միլիոն դոլար գումար, որից 3 միլիոն դոլարը վարկի մայր գումարն էր։ 2011 թ.-ին դատարանը բանկի հայցը բավարարել է։

Գույքի օտարումը ԴԱՀԿԾ-ի կողմից

2008-2016 թթ․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը կասկածելի հանգամանքներում օտարվում է Պողոսյանի հետ փոխկապակցված անձին՝ Արա Հակոբյանին։

Այսպես, ՊԵԿ-ի օգտին կայացված վճռով 2008 թ.-ի նոյեմբերին ԴԱՀԿԾ-ում սկսվում է կատարողական վարույթ` «Նոր տուն» ՍՊԸ-ից 82 միլիոն 839 հազար 211 դրամ չվճարված հարկերն ու տույժերը պետբյուջե բռնագանձելու համար։ Հետագայում որևէ տեղ չի հիշատակվում, թե ինչ ճակատագիր է ունենում ՊԵԿ-ի գործով կատարողական վարույթը։

Արդեն 2011 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ի օգտին կայացված վճռով տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿԾ-ն սկսում է «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավադրված գույքերի բռնագանձումը։ Ընդհանուր առմամբ, «ԲՏԱ Բանկ»-ում գրավադրված է եղել Երևանում գտնվող 4 գույք՝ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը, Այգեձոր փողոցում գտնվող առանձնատունը, Չեխովի փողոցում գտնվող հասարակական շինությունը, Ծերեթելի փողոցի շենքերից մեկի բնակարանը։ Թվարկված անշարժ գույքերից ձավարեղենի արտադրամասը Արմեն Ստամբոլցյանին է պատկանել, մյուս երեքը՝ Մհեր Ավետիսյանին։

Գրավադրված գույքը գնահատելու համար 2011 թ.-ին ԴԱՀԿԾ-ն պայմանագիր է կնքում «ԱԼՏԱ վիպ» ՍՊ ընկերության հետ։ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը գնահատվել է 1 միլիարդ 43 միլիոն 450 հազար դրամ։ Իսկ աճուրդի դնելիս մեկնարկային գինը սահմանվել է գույքի արժեքի 75 %-ի չափով՝ 782 միլիոն 587 հազար 500 դրամ։

Ձավարեղենի արտադրամասի նկարագրում նշվել է․ «Երևան, Էրեբունի համայնքի, Այվազովսկու 14 հասցեում գտնվող տարածք իր օժանադակ շինություններով (ընդհանուր մակերեսը՝ 9220 քմ), հողի նպատակային նշանակությունը բնակավայր (ընդհանուր մակերեսը՝ 4.5 հա)»։ Գույքի նկարագրում նշված է եղել նաև, որ ըստ սեփականության իրավունքի վկայագրի՝ սեփականության իրավունքը փոխանցվելու է 04.10.2005 թ.-ի 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն։ Այն է՝ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հողամասի կադաստրային արժեքը պետությանը վճարելու դեպքում։ Կադաստրի կոմիտեն այդ ժամանակ ԴԱՀԿԾ-ին հայտնել է, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 105 միլիոն 236 հազար 800 դրամ։ Այսինքն, աճուրդում գույքը ձեռք բերողը պարտավոր էր, բացի գույքի գնից, վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 105 մլն դրամը (արժեքը հետագայում փոփոխվում է)։

2011 թ.-ի սեպտեմբերի 13-ին ԴԱՀԿԾ-ն գրավադրված գույքերն, այդ թվում՝ ձավարեղենի արտադրամասը, որոշում է դնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի։

ԴԱՀԿԾ-ի կատարողական վարույթի գործընթացին զուգահեռ 2011 թ.-ի մայիս ամսին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվում Էրեբունու թաղապետարանի հայցը, որով թաղապետարանը պահանջում է Արմեն Ստամբոլցյանից բռնագանձել Այվազովսկու 14 հասցեի գույքահարկի պարտքը՝ 5 միլիոն 426 հազար դրամ (մի մասը տույժերն են)։

Թաղապետարանի հայցի մասին տեղեկացված լինելով՝ ԴԱՀԿԾ-ն դիմում է Էրեբունու դատարան՝ հայտնելով, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի վրա արգելանք է դրված «ԲՏԱ Բանկի» օգտին կայացված դատական վճռի հիմքով։ Միևնույն ժամանակ, ԴԱՀԿԾ-ն դատարանին խնդրել է հայտնել, թե որքան է Արմեն Ստամբոլցյանի հողի և գույքի հարկի գծով պարտքը, որպեսզի այն փոխանցվի իրավահաջորդությամբ։ Այսինքն՝ աճուրդում ով գնի գույքը, նա նաև պարտավոր լինի Արմեն Ստամբոլցյանի փոխարեն վճարել գույքահարկի և հողի հարկի պարտքը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ԴԱՀԿԾ-ն անվանափոխվել է ՀԿԱԾ-ի) մեզ գրավոր հայտնել են, որ Այվազովսկու 14 հասցեի գույքը 2011թ.-ի էլեկտրոնային աճուրդով փորձել են վաճառել, սակայն միայն 18-րդ աճուրդում է մասնակից եղել եւ հաղթել։ Հետագայում ընդհանուր 70 աճուրդ է անցկացվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։