Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

«Կալանք տվող» դատավորները սպառնացել են բոլորով աշխատանքից ազատվելու դիմում գրել. ի՞նչ է խոստացել Գագիկ Ջհանգիրյանը. 168.am

168.am-ը գրում է.

«Շուրջ մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց, ըստ որի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ:

Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

«ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը»,- գրված էր ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ուշագրավ է՝ հանդիպումը դատավորների նախաձեռնությամբ կազմակերպելու հանգամանքը:

168.am-ին այդ հանդիպման շարժառիթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ մինչդատական վարույթով, կամ ինչպես ավելի ընդունված է ասել, «կալանք տվող» դատավորները սպառնացել են բոլորով աշխատանքից ազատման դիմում գրել, և թեման իսկապես եղել է անմարդկային գերծանրաբեռնվածությունը: Մեր տեղեկություններով՝ նրանց են միացել նաև Վերաքննիչ քրեական դատարանի «կալանք տվող» դատավորները:

Նրանց դժգոհությունը, թերևս, տեղին է: Հատկապես վերջին 2 ամսում, երբ ընդդիմադիր շարժումը տարատեսակ ակցիաներ, բողոքի ու անհնազանդության երթեր, պիկետներ ու հանրահավաքներ է կազմակերպում, իրավապահները, այսպես ասած՝ «քիթ սրբելու» ժամանակ չունեն:

Հասարակական կարգի պահպանման շղարշի տակ անշեղորեն կատարվում է քաղաքական իշխանության կամքը, հարուցվում են քրեական գործեր խիստ երանելի ու հարմար զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմով, ներկայացվում են կալանքի միջնորդություններ, որոնք կբավարարվե՞ն, թե՞ ոչ, բայց պետք է քննվեն, իսկ դա ահռելի ծանրաբեռնվածություն է պահանջում: Բնականաբար, բավարարված կալանքի միջնորդությունները բողոքարկվում են Վերաքննիչ դատարանում: Ու նույն խնդիրը տեղափոխվում է վերադաս ատյան:

Ինչևէ, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանին հաջողվել է հանդարտեցնել դատավորներին՝ խոստանալով նոր հաստիքներ և դրամական շահագրգռություն՝ աշխատավարձի բարձրացման տեսքով: Թե ինչ ժամկետներում՝ հասկանալի չէ:

Գագիկ Ջհանգիրյանը դատավորներին խնդրել է մի փոքր էլ սպասել:

«Պատկերացնո՞ւմ եք՝ համակարգի հետ ինչ կկատարվի, եթե հանկարծ բոլորով հեռանաք»,- ասել է նա:

Թեև հիմա Գագիկ Ջհանգիրյանի մտահոգությունն ամենևին էլ դա չէ՝ հաշվի առնելով երեկ հրապարակված ձայնագրությունը, բայց նա նաև չի կարող դատավորների պահանջները չբավարարել. «կալանք տվող» դատավորների համակարգի փլուզումը նա հաստատ չի մարսի»: