Ռուսաստանի պատասխանը Կալինինգրադի շրջափակմանը Լիտվայի ժողովրդի համար զգալի և լուրջ կլինի. Պատրուշև
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը թշնամական է անվանել Լիտվայի որոշումը՝ սահմանափակել ապրանքների տարանցումը Կալինինգրադի մարզ։
«Ռուսաստանը շուտով կպատասխանի Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը, պատասխանը կլինի լուրջ և զգայուն Լիտվայի ժողովրդի համար: Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման մասին որոշումը ցույց է տալիս, որ չի կարելի վստահել Արևմուտքի ոչ միայն բանավոր, այլև գրավոր հայտարարություններին»,- ասել է Պատրուշևը: