Թուրքիայի համար նվաստացուցիչ էր ՆԱՏՕ-ից օգնություն խնդրելը. Վլադիմիր Պուտին
«Թուրքիայի ղեկավարությունը իրենց կատարած ռազմական հանցագործության շուրջ մեզ հետ բացատրվելու փոխարեն, նետվեց ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան՝ պաշտպանություն փնտրելու: Դա բավականին տարօրինակ է եւ, իմ կարծիքով, Թուրքիայի համար նվաստացուցիչ»,- նշել է ՌԴ նախագահը, ինչի մասին տեղեկացնում է Lenta-ն:
Պուտինի դտարկմամբ` Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների խնդիրները կապված չեն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հետ։
«Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում: Եթե Թուրքիան աշխարհում ինչ-որ տեղ, մոտակա պետություններում ինչ-որ շահեր ունի, դա նշանակում է, որ ՆԱՏՕ՞-ն պետք է պաշտպանի եւ ապահովի այդ բոլոր շահերը, ի՞նչ է»,- ընդգծել է Պուտինը:
«Ռուսաստանը իր նկատմամբ ցանկացած սպառնալիքի դեպքում կպաշտպանի իր անվտանգությունը իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով, եթե նման սպառնալիքներ ի հայտ գան»,-հավելել է նա: