Հյուսիսային Կորեայում մոլեգնում է անհայտ աղիքային հիվանդություն
COVID-19-ի ալիքից անմիջապես հետո Հյուսիսային Կորեան բախվեց անհայտ աղիքային հիվանդության համաճարակին, որը բռնկվեց Հարավային Հվանհայ նահանգում, հայտնում է CNN-ը։
Տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս հարավկորեական հետախուզության աղբյուրների միջոցով հայտնի է դարձել, որ մոտ 800 ընտանիք վարակվել է այդ հիվանդությամբ, որն այժմ Փհենյանում անվանում են «սուր աղիքային համաճարակ»։
Այս հիվանդությունը ազդում է աղեստամոքսային տրակտի վրա և, ըստ Հարավային Կորեայի պաշտոնյաների, նման է խոլերայի կամ որովայնային տիֆին: