Բելառուսի և Ուկրաինայի սահմանին կա 7 բելառուսական գումարտակ
Բելառուսի և Ուկրաինայի սահմանին մինչև յոթ բելառուսական գումարտակ կա։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Այժմ Բրեստի և Գոմելի շրջանների սահմանին մինչև յոթ բելառուսական գումարտակ կա: Սա մոտավորապես 3,5-4 հազար անձնակազմ է:
Բայց պետք է հասկանալ, որ այնտեղ կան նաև ռուսական զորքեր։ Չեմ ասի նրանց թիվը, բայց կան մի շարք բնակավայրեր, որտեղ նրանք տեղակայված են»,- ասել է Մոտուզյանիկը։ Նրա խոսքով` Բելառուսի ընդհանուր բանակն ունի 60 հազար մարդ, սակայն Լուկաշենկոյի իշխանությունը ցանկանում են այն ավելացնել եւս 20 հազարով, ուստի այժմ նրանք ակտիվորեն համալրում են բանակ։