Նիգավանում տեղի ունեցած կրակոցների դեպքից հետո Ոստիկանության Ապարանի բաժնի պետն ազատվել է պաշտոնից
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ՝ Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի մայոր Ռաֆայել Պողոսյանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Ոստիկանությունը հեքել է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, քանի որ ըստ վարկածներից մեկի՝ կրակոցների շարժառիթ Նիկոլ Փաշինյանին վիրավորելն է: