Բելառուս մեկնած Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը բաղկացած է 16 հոգուց (տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին newspress.am-ը տեղեկացավ վարչապետի պաշտոնական կայքէջից:
Փաշինյանը մեկնել է Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար և այսօր արդեն՝ ընդլայնված կազմով նիստից հետո, պատվիրակությունը կվերադառնա:
Որոշ տեղեկություներով էլ Փաշինյանի պատվիրակությունը բաղկացած է 16 հոգուց. այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նրա խորհրդականը, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարների տեղակալներն ու ՊԵԿ փոխնախագահը: