Մահացել է դերասան Ռեգիմանտաս Ադոմատիսը
85 տարեկանում մահացել է խորհրդային եւ լիտվացի դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը, հայտնում է ՄԿ-ն:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր ցավակցությունն է հայտնել նկարչի ընտանիքին նշել՝ որ Ադոմատիսն «իր անհատականությամբ եւ գործունեությամբ ընդգրկել է լիտվական մշակույթի մի ամբողջ դարաշրջան»։
Դերասանն, ով հայտնի է դարձել 1965 թ. Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» ֆիլմից հետո, նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, 1985 թ. ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։