Դե դավայ «կյանքեր», ձեզնից մեկդ հավաքեք վեշերդ, գալիս եմ ձեզ փոխարինեմ… Գևորգ Պետրոսյանը Ջհանգիրյանի օրինակով դիմել է իր՝ պաշտոնյա դարձած ուսանողներին
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի՝ այսօր հրապարակված ձայնագրությանը, որում լսվում էր, որ Գագիկ Ջհանգիրյանն իր պաշտոնի գալը բացատրում էր այն բանով, որ ինքը՝ որպես Վարդազարյանի դասախոս, ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ նախագահի պաշտոնը:
Պետրոսյանը, մասնավորապես, գրել է.
«Սա է Նիքոլի խոստացած իրավական պետությունը…
Հլը ինչպես ա Ջհանգիրյանը հիմնավորում իր ցանկությունը…
Ասում ա՝ «Քո դասախոսն ա ուզում զբաղեցնել պաշտոնը, վերջ»…
Դե հիմա ասեմ…
ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ Արդարադատության նախարարի աթոռին հայտնված և Նիքոլի նկարից ոգեշնչվող անձը եղել են իմ ուսանողները…
Դե դավայ «կյանքեր», ձեզնից մեկդ հավաքեք վեշերդ, գալիս եմ ձեզ փոխարինեմ…
Սրանից ավելի ողբալի չի լինում…»: