Ռուսաստանը հույս ունի համոզել Անկարային՝ հրաժարվել Սիրիայում իրականացնել ռազմական գործողություն
Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ կապված Սիրիայում գործողության հետ և հույս ունի համոզել Անկարային՝ հրաժարվել այն իրականացնելուց:
Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք շարունակում ենք երկկողմ ձևաչափով շփումները թուրք գործընկերների հետ։ Մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։