Կրեմլը Լիտվայից պահանջել է անհապաղ վերացնել Կալինինգրադի մարզի տարանցման արգելքը
Ռուսաստանը Լիտվայից պահանջել է անհապաղ վերացնել Կալինինգրադի մարզ մի շարք ապրանքների տարանցման արգելքը։
Բալթյան Հանրապետության ղեկավարության վերջին ոչ բարեկամական քայլի կապակցությամբ այսօր ՌԴ ԱԳՆ է կանչվել Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ լիտվացի դիվանագետին ասվել է, որ եթե մոտ ապագայում ամբողջությամբ չվերականգնվի բեռնափոխադրումները դեպի Կալինինգրադի մարզ, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել իր ազգային շահերը պաշտպանելու համար, ընդգծել են ԱԳՆ-ում։