Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող օրենսգրքով Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. փաստաբան (տեսանյութ)
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման էն ենթարկվում Չալաբյանը, որպես այդպիսին, հանցագործություն նախատեսված չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի անդամ Արթուր Հարությունյանը:
«Այսինքն՝ ստացվում է, որ ունենալու ենք մի իրավիճակ, երբ 2022-ի հուլիսի 1-ի դրությամբ պարոն Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվեց կալանավորման միջնորդություն: Բայց դա խոչընդոտ չհանդիսացավ, որ քննիչի միջնորդությունը բավարարվի: Մեր կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք, որը մակագրվեց դատավոր Արմեն Դանիելյանին: Չնայած բավականին ծավալուն քննարկում իրականացվեց, այնուամենայնիվ, պարոն Դանիելյանի որոշման մեջ ևս բավարար արձագանք չկար մի շարք հանգամանքների, օրինակ հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր կողմից առաջ քաշած թեզին, որ քրեական գործում այդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում