Անձրևների հետևանքով Չինաստանում ջրհեղեղներ են
Վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել է Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում՝ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Xinhua-ին։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Չանցզի և Սյուհե գետերն առաջին անգամ ափերից դուրս են եկել 2022 թվականին։
Սպասվում է, որ առաջիկա չորս օրվա ընթացքում Չինաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ լճի՝ Պոյանգի ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ 0,4 մ-ով։