Նիգավանում սպանվածներից մեկը Ապարանի քաղաքապետի քրոջ որդին է, «Գնթունիքի» աշխատակից․ Yerevan.today
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացավ այսօր առավոտյան։
Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։
Քաղաքապետարանից հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրան Հարությունյանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայնքապետի ընտանիքին։
Նշենք նաև, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր՝ ունի գլխուղեղային վնասվածք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։