ՔՊ-ական Մաթևոս Ասատրյանն արձագանքել է Արագածոտնի մարզի կրակոցների ժամանակ իր հարազատների մասանակցության մասին լուրերին
«Արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ արձագանքելով Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցներ մասին իր հարազատների մասանակցության հետ կապված լուրերին:
«Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։
Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։
Խոհեմություն բոլորիս»։
Հիեշվենք, որ կրակողների հետևանքով մահացել է 2, վիրավորել՝ 6 քաղաքացի: