Թուրքիայի զինված ուժերը լիովին պատրաստ են Սիրիայում սահմանային գործողության մեկնարկին
Թուրքիայի զինված ուժերը լիովին պատրաստ են Սիրիայում սահմանային գործողության մեկնարկին և սպասում են այն սկսելու հրամանին, երկուշաբթի հայտնել է թուրքական TGRT հեռուստաալիքը։
Ռազմական գործողության նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են։
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում գործողություն կարող է սկսվել ցանկացած պահի, իսկ սկզբնական փուլում այն ուղղված կլինի ահաբեկիչներից Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջանների ազատագրմանը։
Թուրքիայի ղեկավարի հիմնական նպատակը 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ընդլայնումն էր, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո։