Մակրոնի դաշինքը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանա, հայտնում է RFI-ն։
Ընտրատարածքներում քվեարկության վերջնական արդյունքներին ընդառաջ, որտեղ ֆրանսիացիներն ընտրում են իրենց պատգամավորներին մեծամասնական ընտրակարգով, սոցիոլոգիական ինստիտուտները հրապարակում են ընտրությունների արդյունքների իրենց կանխատեսումները։
Agence France-Presse-ն ամփոփել է հասարակական կարծիքի հետազոտման առաջատար կենտրոնների կանխատեսումները և նշել, որ Մակրոնի դաշինքը և Ժան Լյուկ Մելանշոնի դաշինքները կարող են ստանալ հավասար՝ մոտ 200 մանդատներ: