Ղազախստանն արդեն արգելափակել է Ռուսաստանից ներկրվող 1700 վագոն ածուխը
Դեռևս Արևմուտքի պաշտոնական պատժամիջոցների մեկնարկից առաջ Ղազախստանի իշխանությունները հրաժարվում էին թույլ տալ ռուսական ածուխի անցումը իրենց տարածքով։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Տվյալների համաձայն՝ Ղազախստանն արդեն արգելափակել է Ռուսաստանից ներկրվող 1700 վագոն ածուխ։
Եվրամիությունը էմբարգո է սահմանել ռուսական ածխի նկատմամբ Ուկրաինա Կրեմլի ներխուժումից մոտ մեկուկես ամիս անց։ Սակայն արգելքը պաշտոնապես ուժի մեջ կմտնի միայն այս տարվա օգոստոսի կեսերից։