Իսրայելի արտգործնախարարը կայցելի Թուրքիա
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը կայցելի Թուրքիա. Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ Twitter-ի էջը։
«Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը մեր երկիր կայցելի 2022 թվականի հունիսի 23-ին: Այցի ընթացքում տեղի ունեցող հանդիպումների ընթացքում կքննարկվեն մեր երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են Թուրքիայի նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգի միջեւ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային խնդիրներ։