Չեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակը
Քաղաքականություն

«Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել». Միքայել Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետը:

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասաց Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ​

«Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ներկայացրեց Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։

«Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասաց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ըստ պաշտպան Կարեն Սարդարյանի՝ այդուհանդերձ, սույն գործով ամենացավալին և միևնույն ժամանակ զավեշտալին այն է, որ երբ նույն, այսպես կոչված «Մարտի 1»-ի թիվ ԵԴ/0253/01/19 գործով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ՍԴՈ-1586 որոշումը, դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը արարքում հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ՀՀ ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից 2021թ. մայիսի 3-ին կայացվեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշում, որով նրա մեղադրանքի որակումը փոխվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն արարքի նկարագրությունը չփոխվեց։

«Այսինքն՝ մի կողմից ունենք դատարանի որոշում, ըստ որի՝ իմ պաշտպանյալի ենթադրյալ «հանցակիցների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ ՍԴՈ-1586 որոշումից հետո իրավացիորեն արձանագրվել է հանցագործության դեպքի բացակայությունը, և, բնականաբար, այդ դեպքով այլ մեղադրանք չի առաջադրվել, իսկ մյուս կողմից՝ նույն դեպքով, նույն արարքի կատարման համար մեղադրվող մեկ այլ անձի նկատմամբ մեղադրանքը վերաորակել են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը հոդվածը փոխելով՝ դիմել է դատավարական ֆիկցիայի, որպեսզի շարունակի ապօրինի քրեական հետապնդումը»,- ասաց Կարեն Սարդարյանը՝ հավելելով, որ ինքը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ինչպես ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ, այնպես էլ՝ մեղադրանքը փոփոխելու որոշման դեմ, սակայն վերոհիշյալ իրողությունները ուղղակիորեն վկայում են ՀՀ-ում արդարադատության վախճանի մասին։

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը 2021թ․ հոկտեմբերից մինչև օրս տարբեր պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը, իսկ մեղադրանքի վերավորակման բողոքի քննությունը սկսվել է 2022թ․ հունվարից և նույնպես անհիմն ձգձգվում է։ Վերը նշված փաստերը ուղղակի ապացույց են, որ սույն քրեական գործով դատական իշխանությունը կաշկանդված է քաղաքական որոշումներով և ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել»,- ասաց Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Ինքը՝ Միքայել Հարությունյանը, վստահ է, որ սա իր նկատմամբ 2018թ.-ից սկսված քաղաքական հետապնդման շարունակությունն է:

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել այս քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- եզրափակեց Միքայել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր, իրավապահները վերաորակել են Հարությունյանի մեղադրանքը։ Գեներալ-գնդապետը մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

Արդեն շուրջ 3.5 տարի հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը Մոսկվայում է։ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին արտահանձնել նրան։