Ուկրաինան Կիևն է, Ժիտոմիրը և Չեռնիգովը: Մնացածը Ռուսաստանն է․ Պուտին
Կիև, Ժիտոմիր, Չեռնիգով՝ հնագույն ուկրաինական տարածքներ։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը նվաճեց Նովոռոսիան Թուրքիայի հետ պատերազմների ժամանակ, Ստալինը վերցրեց Ուկրաինայի արևմուտքը Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Փաստորեն, Ուկրաինան Ռուսաստանին է հասել ընդամենը 3 տարածքով՝ Կիև, Ժիտոմիր, Չեռնիգով։ Մնացածը նա ժառանգել է ավելի ուշ, այդ թվում՝ Լենինից»,- ասել է Վլադիմիր Պուտինը։