Ադրբեջանը մեծացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
2022 թվականին Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կավելանան։ Դա արտացոլվել է «Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում, հայտնում է APA-ն։
Օրինագծի համաձայն՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 4 միլիոն մանաթից կհասնեն 5 միլիոն մանաթի։
Պաշտպանության և ազգային անվտանգությանն առնչվող այլ տեսակի գործունեության համար հատկացված 2 միլիոն մանաթը կծախսվի հատուկ պաշտպանական նախագծերի և գործողությունների վրա։