Washington Post. ԱՄՆ-ն Ուկրաինայում պատրաստվում է երկարատև պատերազմի
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինայում տեւական պատերազմի, գրում է Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ Պետդեպարտամենտի զրուցակիցներից մեկի՝ Սպիտակ տունը քննարկել է երկարատև ռազմական գործողությունների հնարավորությունը նույնիսկ մինչև ռուսական «հատուկ գործողության» մեկնարկը, երբ ԶԼՄ-ները սկսեցին հաղորդել պատերազմի հավանականության մասին։ Նրանք փորձում են հասնել նրան, որ Մոսկվան հրաժարվի դրանք շարունակելուց և միևնույն ժամանակ ամրապնդել Կիևի դիրքերը խաղաղ բանակցություններում։
Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը ելնում է նրանից, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայում իր նպատակներին հասնելը «շատ վատ» կլինի ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և միջազգային հանրության համար, գրում է ՌԲԿ-ն։