Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . Փաշինյան
Վազող տողեր

Անկատար թողած երազանքներ... Արցախյան 44֊օրյա պատերազմի զոհված զինվոր Դավիթ Յակովլևի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան 44֊օրյա պատերազմի զոհված զինվոր Դավիթ Յակովլևի ծննդյան օրն է։ Նրա տատը` Անահիտ Հայթայանը գրել է.

«Այսօր իմ անկրկնելի ԴԱՎԻԹԻ ծննդյան օրն է...

Դավիթս, քո բացակայության երկրորդ տարին է գլորվում։ Ժամանակը, մեծ հաշվով, կարծես թռչում է, բայց առանց քեզ օրերն ու րոպեներն անասելի ծանր են անցնում։

Անեզր դատարկություն է, անարձագանք, ծանր լռություն, հոգու չամոքվող ցավ...
Պարտություն չընդունող ու միշտ հաղթանակի ձգտող ԴԱՎԻԹՍ, ախր մեզ բոլորիս մոլորության մեջ էին գցել ու խեղաթյուրել բոլոր արժեքներն ու սրբությունները։

Քո իրական հաղաթանակները գիտության ոլորտում պիտի լինեին...

Քանի դեռ կամ դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում, իմ մտքում, իմ հոգում...

Ծնունդդ շնորհավոր, իմ հզոր ու պայծառ ԴԱՎԻԹ...»

Newspress.am-ը ներկայացնում է Դավիթի կենսագրությունը

 

2001-06-18 - 2020-10-26

Դավիթ Յակովլև

 

Ծնվել է 2001թ. հունիսի 18-ին Երևանում։

2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլետը:

Զորակոչվել է 2019թ. հուլիսի 19-ին։

Լուսակերտի զորամասում գերազանց հանձնելով քննությունները՝ կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը դարձել է հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար։

Մաթեմատիկական մտածողությունը Դավիթի մոտ նկատելի էր փոքր հասակից։

Բազմաթիվ անգամներ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, շահել մրցանակներ։

13-14 տարեկան Դավիթը Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։

Մինչ դպրոցն ավարտելը հասցրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել C# մակարդակ 2 և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները՝ լինելով միակ դեռահասը։

Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին, առաջին մրցանակի է արժանացել API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում։

 

2017-2018թթ. Ուսմանը զուգընթաց, ազատ գրաֆիկով աշխատում էր Web ծրագրավորման ոլորտում՝ ընդունելով կայքերի պատրաստման պատվերներ։

Նրա ստեղծած և Youtube-ում տեղադրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ խաղեր, մեծ հավանումներ էին ստանում։

Դպրոցն ավարտելուց հետո Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն հանձնեց։ Հետո որոշեց, որ ՏՏ լավ մասնագետ դառնալու համար ավելի ճիշտ է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունվելն ու մագիստրատուրան աշխարհի լավագույն համալսարաններից մեկում անցնելն է։ Որոշեց ու ընդունվեց։

Դավիթը գիտեր, թե ինչի է ձգտում ու հստակ քայլերով գնում էր այդ ճանապարհով։

Պլանավորում էր իր թե՛ ապագա կյանքը, թե՛ օրվա անելիքները։

Նրա ամեն օրն իր երազանքին հասնելու մի քայլ էր։

Դավիթի բոլոր, այդ թվում՝ զինակից ընկերները, նրան հարգում ու սիրում էին։ Այդպես էլ մինչև վերջ մնաց համախմբող ու կազմակերպող, բոլորի մասին հոգացող՝ душа компании...

Դավիթի մոտ ընդգծված էին երեք հատկանիշներ՝ առաջնորդ լինել, պարտության հետ չհամակերպվել, իրեն վստահված գործը գերազանց կատարել...

Ամեն ինչ արեց, որ իր կատարած յուրաքանչուր գործ անթերի լինի և իր անցած ճանապարհը միշտ հաղթանակներով պսակվի։

Այդպիսին մնաց Դավիթը նաև հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Մարտական ընկերների հավաստմամբ ամբողջ գունդն էր խոսում այն օպերացիայի մասին, որի ընթացքում կրտսեր սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ, Հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթ Յակովլևն ինչ կարևոր դերակատարություն է ունեցել։

Դավիթի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։ Իմանայլով, որ Շեխերում գաղտնի, հատուկ գործողություն է պատրաստվում, Դավիթն ինքն է պահանջում մասնակցել դրան։ «Էնտեղ լավ հաշվարկի կարիք կա։ Ես տղաներին էնտեղ շատ եմ պետք...»։

Հոկտեմբերի 19-ից Շեխերում էր։ Նրա մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ կատարված ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացվում էին թիրախները, այլև օգնում էր նաև մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։

Այդ ժամանակ Մարտունի 2-րդի աջ թևում իրավիճակը ծանր էր։ Ճեղքումներ կային, և թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով տեղի մարտերը ղեկավարող Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանն ու ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը լրացուցիչ օգնություն են խնդրել։ Այդ նպատակով որոշվել է Իվանյանի զորամասից 4 САУ ուղարկել։ Դրանցից մեկը ղեկավարել է Դավիթը։

19-ամյա հերոս Դավիթ Յակովլևը իր զորամասի մարտկոցի 11 ընկերների և հրամանատարի հետ նահատակվեց միևնույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին հանուն Հայրենիքի շատ կարևոր օպերացիա իրականացնելիս։

Դավիթ Յակովլևի ՀԵՐՈՍԱԿԱՆ Մարտական ուղու մասին զորամասի հրանամատար, գնդապետ Թ.Հայրապետյանը գրում է.

«Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն առօրյա գործունեության ընթացքում ի ցույց էր դնում իր նվիրումը՝ Հայրենիքին ծառայելու անմնացորդ առաքելությունը, օրինակ էր հանդիսանում յուրաքանչյուրին, հոգատար և սիրալիր էր իր ենթակաների նկատմամբ։ Բարեխիղճ ծառայության համար հրամանատարության կողմից բազմիցս խրախուսվել է գերատեսչական պատվոգրերով։

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում հմուտ եւ գրագետ ղեկավարել է իր ենթակա հաշվարկը, իր անմնացորդ նվիրումն ունեցել՝ որպես մեր ժամանակների մարտիկ, հրամանատար, իր գործի գերազանց գիտակ։

Նա առաջիններից էր, որ մասնակցեց Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններում ընթացող հակահարձակողական մարտերին, որի ընթացքում ոչնչացրել է հակառակորդի 2 միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։

Հմտորեն ղեկավարելով և առաջնորդելով իր ենթակա անձնակազմը՝ նա հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառեց, այնուհետև վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրային զորքերի նահանջը

 

…

Նրա նպատակը մեկն էր՝ հաղթել թշնամուն։ Շեխեր գյուղի մարտական գործողությունների ժամանակ նա տվեց ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի և հանուն իր երկրի խաղաղ ապագայի։

Կրտսեր սերժանտ Դավիթ Արմանի Յակովլեւը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է մարտական ծառայության և ԱՐԻՈւԹՅԱՆ մեդալով»։

Բազում երազանքներ անկատար թողած՝ անվերջ շտապող Դավիթն անմահացավ՝ հավերժ մնալով 19 տարեկան...