Որպես անհետ կորած որոնվող 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 35-ամյա Դավիթ Նահապետյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հունիսի 17-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Դավիթ Նահապետյանը հայտնաբերվել է Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։ Նա տվել է բացատրություն»,-ասված է հաղորդագրության մեջ: