Զաքիր Հասանովն այցելել է Քարվաճառ
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել են Քարվաճառի և պետական սահմանի մարտական դիրքերում ծառայող անձնակազմի հետ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Հասանովը բարձր է գնահատել նրանց մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։
Նա ընդգծել է, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ բարձրակարգ կազմակերպվածություն և մարտական հերթապահություն ապահովելու համար։