Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Սլավյանսկի և Կրամատորսկի վրա
«Ռուսական զորքերը մոտ ապագայում կարող են հարձակում սկսել Դոնեցկի մարզում գտնվող Սլովյանսկի և Կրամատորսկի դեմ»։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Սլավյանսկի քաղաքապետ Վադիմ Լյախը։
Նա նշել է, որ ռազմաճակատը գտնվում է ուղիղ Սեվերսկի Դոնեց գետի երկայնքով, և դա անհանգստացնում է քաղաքի բնակիչներին։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է նաեւ Սլավյանսկի դեմ խոշոր հարձակման նախապատրաստման մասին։