Պուտինի հետ անհրաժեշտ է խոսել․ Օլաֆ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «dpa»-ի գերմանական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է, որ աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններին։
Պուտինի հետ անհրաժեշտ է խոսել,- ասել է նա։
Շոլցի կարծիքով՝ բանակցությունները պետք է լինեն «հստակ և ուղիղ»։ Գերմանիայի կանցլերն անհրաժեշտ է համարում, որ որոշ երկրներ և որոշ առաջնորդներ խոսեն Ռուսաստանի նախագահի հետ։