Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Խաղաղություն մուրացողների դերի միջոցով կործանում են մեր պետականությունը». Գևորգ Գևորգյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ռազմատենչ հռետորաբանությամբ ու ագրեսորի դիրքերից է խոսել: Մասնավորապես, նշել է, որ Արցախի կարգավիճակի մասին հայտարարությունները վտանգավոր են Երևանի համար, և «եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Փաստի»հետ զրույցում այս հայտարարությունները դիտարկել է ներկա ու նախկին իրողությունների համատեքստում: «Նախ՝ ֆիքսենք, որ կատվի մլավոցը դարձավ ագրեսիվ կոչված հռետորաբանություն, որովհետև դրսի ուժերի աջակցությամբ Հայաստանում իշխանությունը զավթեցին թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկողները: Այս իշխանազավթները չորեքթաթ, խնդրողի և աղերսողի, խաղաղություն մուրացողների դերում են: Թեպետ իրենք այլ դերում չեն կարող լինել, քանի որ դա հենց այն դերն է, ինչի համար իրենք եկել են իշխանության: Սա այն դերն է, որի միջոցով իրենք կործանում են մեր պետականությունը: Ինչքան մնան իշխանության, այնքան ավելի ու ավելի վատ վիճակում ենք լինելու: Ալիևի այդ հռետորաբանություն կոչվածը կվերանա այն ժամանակ, երբ սրանց պատասխանատվության ենթարկենք: Այդ ժամանակ թշնամին կանգ է առնելու ու կրկին փորձելու է կատվի մլավոցով դիմել միջազգային հանրությանը և օգնություն խնդրել՝ ասելով, որ հայ ժողովուրդը կրկին արթնացել է, ու շատ հավանական է՝ շուտով իրենց «հերն անիծվի»»,-նշեց Գ. Գևորգյանը:

Վերջինս ընդգծեց՝ իրողությունները վաղ անցյալում չեն եղել, և այդ իմաստով հեշտ է վերլուծել ու հասկանալ գործընթացները. «Հիշենք, թե ինչպես էր Նիկոլն սկսում բանակցել իր զրոյական կետից, կամ, ինչպես ինքն էր ասում, ինչի մասին ուզում, այդ մասին էլ բանակցում էր: Ասում էր նաև, որ նախկիններն ամեն ինչ տվել էին, դրա համար էլ զրոյական կետից էր սկսելու: Բնականաբար, ինչպես նախկինում, հիմա ևս մանիպուլացնում է ժողովրդին, փորձում բթացնել ժողովրդի ինքնապահպանման բնազդը: Բթացնելով՝ փորձում է արագ իրականացնել այն գործողությունները, ինչի համար եկել է: Խոսքը Արցախը հանձնելուց բացի, նաև Հայաստանի Հանրապետությունը կապիտուլ յացիայի ենթարկելու նպատակի մասին է: Հիշենք նաև, թե ինչպես էր ասում՝ «պայքարելու ենք», «չկասկածեք իմ՝ գերագույն գլխավոր հրամանատար լինելու հարցում»: Գնաց, Արցախում գոռաց «Արցախը Հայաստան է և վերջ», հետո եկավ ու ասաց՝ «ինչ էլ ուզում է լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»: Հետո խոսեց խաղաղության դարաշրջանի մասին, իսկ արդեն անցած շաբաթ ԱԺ-ում ասաց՝ «խաղաղությունը մեծ հարցականի տակ է»: Իրականում սա նույն ձեռագրի, նույն մոտեցման մասին է: Սկզբից մի բան է խոսում, հետո՝ ուրիշ, հետո՝ պատերազմ, և ասում է՝ նայեք, մենք մեղավոր չենք: Երեք փուլով են աշխատում: Հիմա արդեն երրորդ փուլում են, ու ասում է՝ «միջանցքը կարմիր գիծ է»: Զուգահեռ՝ Ալիևն այնտեղից հոխորտում է, ըստ էության, ասելով՝ «խելքի չեկաք, մենք հարցի լուծումն արդեն ուժային ճանապարհով ենք տալու»: Ու երբ սրանք ասում են խաղաղությունը հարցականի տակ է, հետո էլ ասելու են՝ ժողովուրդ, մենք մեղավոր չենք»:

Ռազմական գործիչը վերոնշյալ հայտարարությունների մեջ հստակ վտանգ է տեսնում. «Ըստ էության, իրենց հերթական պլանն է նախապատրաստվում: Խոսքը նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին է, ինչի ֆոնին փորձ կարվի ներկայացնել, թե չկարողացան պահել ու տվեցին նաև Սյունիքը: Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի հետ մի խաղ են խաղում, Արևմուտքի հետ՝ մեկ այլ խաղ: Չի բացառվում, որ վերջում նորից ասեն՝ մեր ռազմավարական գործընկերոջը, ՀԱՊԿ անդամ երկրներին հերթական անգամ դիմեցինք, բայց մեզ կրկին հուսախաբ արեցին: Իրենք, մեծ հաշվով, իրենց առ ու ծախով, թալանով, երբեք չեն եղել ու չեն էլ լինելու իշխանություն: Իրենք վատթարագույնն էին, ինչը կարող էր պատահել հայ ազգի հետ»:

Գևորգ Գևորգյանի խոսքով, երբ մի բանից փախչում ես, ավելի շուտ է հասնում, քան կհասցնես փախչել:

«Իրականում հարկավոր չէ փախչել պատերազմից: Հոխորտացող թուրքը երբեք իրենից ոչինչ չի ներկայացրել, չի էլ ներկայացնելու:Եթե Հայաստանում իրենց կամակատարների կողմից իշխանազավթում չլիներ, այլ իրավիճակ կլիներ: Ամեն դեպքում, երբ մենք ազգովի նորից և ուղիղ աչքերով կնայենք պատերազմին, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես է թուրքը միանգամից կանգ առնում ու ասում՝ «իրավիճակ փոխվեց, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»: Հայաստանում իշխանազավթներն այսօր սողացողի քաղաքականություն են վարում, ինչը փորձում են փաթաթել հայ ազգի պարանոցին, որ ցույց տան, թե հայ ազգն իրենց նման է, խնդրող է, վախեցող է, կոնֆիլկտներից խուսափող է: Հայ ազգն իրականում Աստծո լույսը կրող ժողովուրդ է: Մենք ագրեսոր չենք եղել, բայց յուրաքանչյուր ագրեսորի արժանի հակահարված ենք տվել, տալիս ենք ու տալու ենք: Իշխանազավթների այս քաղաքականությունը հայ ազգինը չէ: Դա միայն իրենց քաղաքականությունն է, որն ուզում են փաթաթել հայ ազգի պարանոցին, բայց չի ստացվելու, հայ ազգը թույլ չի տալու՝ արթնանալով թեկուզև վերջին պահին»,-եզրափակեց Գ. Գևորգյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: