Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Հակամարտությունների մեջ խրված Թուրքիային զսպելու հրամայականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Համավարակի, Ուկրաինայում շարունակվող հակամարտության և գլոբալ մատակարարումների շղթաներում ի հայտ եկած խափանումների պատճառով միջազգային հարաբերություններում անկայուն ու փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Մի շարք երկրներ արդեն իսկ բախվում են լուրջ տնտեսական խնդիրների. մինչ գնաճը հասնում է ռեկորդային մակարդակի, տեղական արժույթների գնողականությունն ավելի է ընկնում։ Օրինակ՝ անցյալ ամիս Թուրքիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 73,5 տոկոսով, ինչն ամենաբարձր աճն է 1998 թվականից սկսած։ Ընդ որում, այդ երկրում ինֆլ յացիայի արագացում է նկատվում արդեն 12-րդ ամիսն անընդմեջ։

Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է Թուրքիայի բնակչության գնողականության անկմանը և սոցիալական դրության վատացմանը՝ պարարտ հող ստեղծելով դժգոհությունների ծավալման համար։ Եվ ի վիճակի չլինելով լուծել ներքին տնտեսական խնդիրները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է զարկ տալ ազգայնական տրամադրություններին և թուրքական հասարակության ուշադրությունը շեղել արտաքին ավանտյուրաների ուղղությամբ՝ քաղաքացիներին կերակրելով օսմանյան փառքը վերականգնելու մասին պատմություններով։

Էրդողանին օդի ու ջրի պես հաղթանակներ են անհրաժեշտ արտաքին աշխարհում, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ ներկայիս հարցումների համաձայն, գործող նախագահի վարկանիշը էականորեն նվազել է։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ թուրք-հունական հարաբերությունների լարվածությունը հասել է ծայրահեղ աստիճանի, և Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները Էգեյան ծովի կղզիների նկատմամբ՝ Հունաստանին կոչ անելով հրաժարվել այդ կղզիների ռազմականացման քաղաքականությունից։ Հունական կողմին ահաբեկելու նպատակով է, որ Թուրքիայի զինված ուժերը Էգեյան ծովում կազմակերպել են «Efes 2022» խոշորագույն զորավարժությունները, որին մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողները։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հատուկ Թուրքիա է այցելում դրանց ընթացքին հետևելու համար։ Եվ պատահական չեն այն մեկնաբանությունները, թե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի կամակատարը և կցորդը։ Այս համատեքստում հունական լրատվամիջոցները ընդգծում են, որ Թուրքիան Հունաստանի հետ պատերազմի դեպքում Ադրբեջանին նախապատրաստում է ռազմական աջակցության։ Միաժամանակ պարզ է, որ Ալիևի հոխորտանքները Հայաստանի հասցեին ևս Թուրքիայի կողմից անվերապահ սատարման արդյունք են։ Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը և բանակը Արցախյան պատերազմից հետո փաստացի թուրքական վերահսկողության ներքո են։ Եվ դրանով է պայմանավորված, որ վերջերս Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ալիևը անմիջապես շտապեց զանգել և Էրդողանին մանրամասն զեկուցել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Եվ եթե թուրքական աջակցությունը չլինի, ապա Ալիևի ագրեսիվ խոսույթը, որն իր էությամբ Էրդողանի հռետորաբանության կրկնօրինակումն է, կփոխվի։

Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու պատրվակով։ Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կամայական գործողություններին դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը։ Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները նույնպես լարված են, քանի որ այդ երկրի հյուսիսային շրջանները թուրքական բանակը դարձրել է «ջրի ճանապարհ»։ Երբ թուրքերը ցանկանում են, քուրդ զինյալների դեմ պայքարի անվան տակ ներխուժում են այդ երկրի հյուսիս՝ խախտելով Իրաքի ինքնիշխանությունը։

Բացի դրանից, օգտագործելով իր աշխարհագրական դիրքը՝ Թուրքիան գետերի վրա ջրամբարներ է կառուցում և արհեստականորեն ջրի սակավության խնդիր է ստեղծում Սիրիայի, Իրաքի և Իրանի համար։ Հարցը շատ լուրջ է հատկապես վերջին շրջանում, քանի որ Մերձավոր Արևելքի երկրների պարենային անվտանգության խնդիրը սրվել է։ Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը անգամ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ անընդունելի որակելով Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու միջոցով ձգտում է իր ազդեցությունն ամրապնդել Հարավային Կովկասում, ապա այն տարածել դեպի Միջին Ասիա։ Իսկ այս հարցում Թուրքիայի շահերին բախվում են Ռուսաստանի և Իրանի շահերը։ Բայց այս խնդիրը լուծելու համար Անկարան նախ ցանկանում է գլուխ բերել Հայաստանին զիջումներ պարտադրելու թեման։

Ուստի, առկա իրավիճակում, երբ Թուրքիան մինչև ծնկները խրված է արտաքին հակամարտությունների և հակասությունների մեջ, պետք է ձեռնամուխ լինել այդ երկրի հավակնությունները զսպելուն ուղղված քայլերի իրականացմանը։ Առաջին հերթին պետք է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել Թուրքիայի հետ դիմակայության մեջ մտած երկրների հետ, և հարկ եղած դեպքում նաև միասնական ճակատով հանդես գալ։ Բայց Հայաստանի կողմից Հունաստանի, Իրաքի և մյուս երկրների հետ տարվող աշխատանքը բավարար չէ։ Նկատի ունենանք, որ Անկարայի համար մեծապես ձեռնտու է իր հետ դիմակայության մեջ մտած երկրների հետ գործ ունենալ առանձին-առանձին, սակայն բոլորովին այլ իրավիճակ կլինի, եթե Թուրքիան բախվի այդ երկրների միասնական դիրքորոշմանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում