Էս կոլեկտիվին հարցրե՞լ են՝ իրենք ուզո՞ւմ են, որ իրենց տնօրենին փոխեն․ բուժանձնակազմն անժամկետ գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, ըստ որի պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է պաշտոնից: