Պեսկովը խոսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ի անդամակցության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Ուկրաինայի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու շուրջ ստեղծված իրավիճակը:
«Սա պահանջում է մեր մեծ ուշադրությունը, մենք բոլորս տեղյակ ենք Եվրոպայում անվտանգության ռազմական պաշտպանության բաղադրիչի ամրապնդման թեմայով քննարկումների ակտիվացման մասին։ Այնտեղ փոփոխություններ են տեղի ունենում, որին մենք հետևում ենք»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն։