Մեծ Բրիտանիան որոշել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը որոշել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում, հայտնում է Euronews-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադրի արտահանձնման մասին որոշում էր կայացրել։
Ասանժն իրավունք ունի բողոքարկել 14 օրվա ընթացքում։
ԱՄՆ-ում լրագրողին մեղադրում են լրտեսության եւ գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ։ Անցյալ տարի փաստաբաններին հաջողվել է չեղարկել արտահանձնման հրամանը։