Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը:

Այսպես՝

Հայաստանի 2021թ. տնտեսական աճի տեմպերը չեն բավարարել տնտեսության մինչճգնաժամային մակարդակի վերականգնումը և հետագա կայուն զարգացումը։ Չնայած գրանցված 5.7% տնտեսական աճին, ՀՆԱ-ի 2019թ․ մակարդակը վերականգնելու համար պահանջվում էր շուրջ 2.3 տոկոսային կետով բարձր տնտեսական աճի տեմպ։ Մինչդեռ, տարածաշրջանային երկրների (Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան) հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների 2021թ. ՀՆԱ-ն արդեն իսկ գերազանցում է 2019թ.-ի մակարդակին:

Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. այն ապահովվել է հիմնականում համախառն պահանջարկի աճի հաշվին, մինչդեռ՝ մեծածավալ ներդրումներով պայմանավորված տնտեսական աճի նախադրյալներն իսպառ բացակայում են: Մյուս կողմից`տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. անկում է գրանցվել գյուղատնտեսությունում, իսկ արդյունաբերության աճն աննշան է: Փոխարենը, աճը համեմատաբար բարձր է ոչ արտահանելի հատվածի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են`առևտուրը և ծառայությունները: Արդյունքում վտանգված է տնտեսության ոչ միայն վերականգնման, այլև ներուժի ընդլայնման և տնտեսության կառուցվածքի առողջացման հեռանկարը:

«ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը 2021թ. ընթացքում նվազել է (24.1%՝ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց)։ Չնայած հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճին՝ ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը անկում է ապրել՝ նվազեցնելով կառավարության ծախսեր կատարելու հնարավորությունները: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա հիմնական պատճառը այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների նվազումն է (2020թ.-ի համեմատ շուրջ 4.3 անգամ)։

Այս կտրուկ նվազումը մտահոգիչ է և այն առավել հաճախ կարող է վկայել դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախորդ փուլերում ծրագրերի թերի (ոչ լիարժեք) կատարման մասին։

Մտահոգիչ է ծախսերի կառուցվածքի վատթարացումը՝ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի աճի և կապիտալ ծախսերի նույնքան նվազման համատեքստում։ Ավելին, 2020թ.-ից շարունակվող ընթացիկ ծախսերի գծով անհրաժեշտ վերանայումներ չիրականացնելու և ընթացիկ ծախսերը պարտքով ֆինանսավորելու գործելակերպի պատճառով վերցված պարտքը վերջին տարիներին չի ուղղվել տնտեսության ներուժի վերականգնման և ընդլայնման համար նախատեսված ծախսերի կատարմանը, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծեր պարտքի հետագա սպասարկումը և մարումն ապահովելու համար։ Նման գործելակերպը շարունակելու պարագայում (ընթացիկ ծախսերի պարտքով ֆինանսավորում, կապիտալ ծախսերի թերակատարում) վտանգված կլինեն թե՛ հարկաբյուջետային կայունության ապահովումը, և թե՛ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը։

Շարունակում է մտահոգիչ մնալ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) առանց այն էլ ցածր մակարդակի շարունակական նվազումը (2021թ. դրանք կազմել են 218.4 մլրդ դրամ /ընդհանուր ծախսերի 10.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով)։ Փաստորեն, աճել են միայն բյուջեի ընթացիկ ծախսերը (որոնց դրական ազդեցությունը տնտեսական վերականգնմանը անուղղակի է)։ Այս թերացումը թերևս կարող է մեկնաբանվել այսպես՝ կապիտալ ծախսերի նվազումը ազդել է տնտեսական աճի տեմպի վրա և դանդաղեցրել այն: Նախորդ տարվա համեմատ տնտեսությանն ուղղվող կապիտալ ծրագրերի ծավալի նվազումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի իրականացման անկարողության խնդիրը դեռևս չի լուծվել։

2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը։ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3% և, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով, այնուամենայնիվ, շարունակում է գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում