Վարշավան խանգարում է Կրեմլին «վերականգնել կայսրությունը. Լեհաստանի ՊՆ ղեկավար
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ Վարշավան խանգարում է Կրեմլին «վերականգնել կայսրությունը»։
«Մեր նպատակն է հարավարևելյան սահման ունենալ ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի հետ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Ռուսաստանը նվաճի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի, քանի որ Կրեմլի նպատակը կայսրությունը վերականգնելն է», - մեջբերում է նրա խոսքերը Interria-ն։
Բլաշչակը հավելել է, որ Եվրոպայում Ռուսական կայսրության վերահաստատումը շատ վտանգավոր երեւույթ է։
«Ռուսական կայսրությունը սպառնացել և սպառնում է եվրոպական երկրների ազատությանը, հետևաբար անհրաժեշտ է վճռականորեն դիմակայել»,- ընդգծել է նախարարը։