Այսօր հայտնի է դառնալու «Ոսկե գնդակի» հերթական դափնեկիրը
Այսօր Ցյուրիխում կայանալու է «Ոսկե գնդակի» շնորհման պաշտոնական արարողությունը: 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք գլխավոր թեկնածուներ են Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդուն(«Ռեալ», Պորտուգալիա) եւ Նեյմարը («Բարսելոնա», Բրազիլիա):
Հանդիսավոր երեկոն մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21:30-ին: Երեկոյի ընթացքում հայտնի են դառնալու նաեւ տարվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթողի անունը, տարվա խորհրդանշական հավաքականը, 2015 թվականի լավագույն գոլի հեղինակը, ինչպես նաեւ տարվա լավագույն կին ֆուտբոլիստը: