ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը Ռուսաստանին խանգարելն է հաջողությամբ ավարտել հատուկ գործողությունը Ուկրաինայում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կփորձի օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ «Ուկրաինայում հատուկ գործողության հաջող ավարտը կանխելու համար»։
Նրա մեկնաբանությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
«Գլխավորը Ռուսաստանին թույլ չտալն է հաջողությամբ ավարտել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ում և նրա անդամ երկրներում առկա բոլոր ռեսուրսները կօգտագործվեն այդ նպատակին հասնելու համար»,- ընդգծել է դիվանագետը։